ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Տարվա գրքեր

Տարվա գրքեր
18.12.2013 | 15:00

Ի՞նչ գրքեր են նախընտրում ընթերցասերները: «Էդիթ-պրինտ» գրատան աշխատակիցը տեղեկացրեց, որ 2013-ի` ամենից շատ վաճառված գրքերի առաջին հորիզոնականում Թումանյանի հեքիաթներն են` dvd մուլտերով: Ընթեցողի ուշադրությանն է արժանցել նաև տուփը, որտեղ ներառված է երեք գիրք՝ Սայաթ-Նովայի կենսագրությունը, խաղիկներն ու թարգմանությունները, ինչպես նաև cd-ները՝ Սայաթ-Նովայի երգերով:

«Հայ գիրք» գրախանութների ցանցի բեսթսելլերներն են Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանն» ու Լևոն Խեչոյանի «Արշակ արքան»: «Արտ բրիջ» գրախանութի ամենավաճառված գիրքը Սեն Հովհաննիսյանի «Արարատն» է:
Պաշտոնյաների, զբոսաշրջիկների շրջանում հեղինակություն վայելով այս գիրքն արժե 50 հազար դրամ: Գրախանութի աշխատակցի փոխանցմամբ` այն գնում են հիմնականում նվիրելու համար: Ժամանակակից գրականության բաժնից ընթերցողի ուշադրությանն է արժանանում Լեռ Կամսարը:
Մայրաքաղաքի ամենամեծ` «Բուկինիստ» գրախանութը պարբերաբար ներկայացնում է ամենաշատ պահանջարկ ունեցող գրքերի տասնյակը: Տարեվերջին «Բուկինիստում» կիրականացվի մրցանակաբաշխություն՝ «Տարվա գիրք», «Տարվա հրատարակչություն», «Տարվա հաճախորդ» և այլ անվանակարգերում: Ընդհանուր առմամբ` ամենապահանջված գրականությունը մանկականն է: Պահանջարկ ունի արտասահմանյան գրականությունը, նախորդ տարիների համեմատ մեծ հետաքրքրություն է վայելում նաև ժամանակակից հայ գրականությունը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3160

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ